Comments Off

Comments Off

 Ցանկացած դրդապատճառ դա այն բացատրությունն է, որը մարդը տալիս է իր արաքներին, ընդ որում ոչ միշտ են  գիտակցվում:
Ամուսնության դրդապատճառները 5 են`

1.    Սեր

2.    Հոգևոր մտերմություն

3.    Նյութական հաշվարկ

4.    Հոգեբանական համապատասխանություն

5.    Բարոյական հաշվարկ

Զ. Ֆրեյդն ավելի խորն է ուսումնասիրել զույգի ընտրության մոտիվները: Նա այն ուսումնասիրել է հոգեդինամիկ մոտեցման սահմաններում: Նա  նշում էր, որ ավելի հաճախ սերը առաջանում է որպես փոխանցման արդյունք, այսինքն` զույգը ընտրվում է ծնողի նմանությամբ:
Ըստ մեկ այլ հոգեբանի կարծիքով անհատը ձգտում է ստեղծել սեփական ընտանիքի մոդելը այլ վերստեղծել այն դիրքը, որ ունեցել է իր եղբայրների և քույրերի մեջ ունեցած դիրք:
Մեկ այլ մոտեցման հիմքում ընկած է այն վարկածը, որ ընկերոջ ընտրության խնդրում նշվում է, որ ավելիշուտ ձգտում կա բավարարել մանկության տարիներին չբավարարված պահանջմունքները:
Ստիմուլ-արժեք-դեր սկզբունքի համաձայն տղամարդը և կինը գնահատում են մեկը մյուսի արտաքինը, վարքը, ինտելեկտը , հետո փորձ է արվում համեմատել իրենց արժեքային համակարգերը և վերջում պարզել թե որքանով են համատեղելի իրենց  դերերը:
Սերը նույնպես դրդապատճառ է հանդիսանում զուգընկերների ընտրության:

Գույություն ունի սիրո 5 տեսակ`

1.    Էռոս` կրքոտ սեր

2.    Ստորգե` ընտանեկան սեր

3.    Լյուդոս` սեր-խաղ

4.    Պրագմա` սեր-հաշվարկ

5.    Ագապե` անշահախնդիր սեր:

 Doctors.am,    Վիսեր Գոռ

Comments Off

Կարևոր մի խնդիր, որի մասին շատերը չեն խոսում, իսկ ոմանք էլ` անտարբեր են անցնում: Դա պարզապես ահասարսուռ է, առաջին հերթին այն պատճառով, որ խեղաթյուրվում է մեր երիտասարդության ներկան ու ապագան:

Ականատես եմ եղել անձամբ. Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցի վրա` նույն օրվա ընթացքում երկու նման դեպք, երբ երիտասարդ, այս դեպքում դեռահաս կամ դեռահասության տարիքից նոր դուրս եկող երկու աղջնակ, եթե կարելի է իհարկե այդպես անվանել, Որպես բարև օգտագործում են շուրթերի բարևը`  շուրթերի համբույրը: Դա էլ բավարար չէ, որ անգամ նման կերպով`  չեմ կարող ասել ինչ առիթով, կրկին կատարում են նույն` գուցե իրենց համար արդի, այդ քայլը:

Նախ խոսքս շարունակեմ այն շեշտադրումով, որ շատերը սխալ, անհասկանալի, ոչ ընդունելի ու գռեհիկ են անվանում տղաների բարևելիս, այսպես ասած, իրար երես համբուրելը, որի հետ որոշակիորեն եսել եմ համաձայն, բայց դե դա էլ իր պատասխանը ունի, որևէ անդրադարձ չեն կատարում վերոհիշյալ իմ նշած խնդրին: Մի՞ թե կարելի է անտեսել  այն, ինչը իրոք վտանգ է ներկայացնում մեր հասարակության համար: Միանշանակ ճիշտ չեմ համարում այն կարծիքը, որ նմանները ընդամենը սեռական փոքրամասնության ներկայացուցիչներ են՝ գնալով այդ երևույթը մասայական է դառնում: Եթե անգամ համարենք այդպես, ապա ցավ է, որ նման մարդիք, ովքեր շեղվել են հայ մարդու բարոյական կերպարից՝ գնալով մեծացնում են իրենց բանակը:

Խորհուրդ կտամ այն մարդկանց, ովքեր տարբեր առիթներով` հեռուստատեսությամբ, ռադիոյով, համացանցով կամ այլ կերպ արտահայտվում են այդ մասին, ոչ թե դրական խոսքեր շռայլեն, որ մեր երիտասարդությունը առաջ է գնում և այլն, այլ պարզապես ներկայացնեն այն, ինչ կա: Հասկացեք, որ մենք  կորցնում ենք այն ինչ մերն է, բարոյական է, ազգային է, ինչ վայել է հայ ժողովրդին հատուկ մարդու` այս դեպքում աղջկա, բարձրաարժեք կերպարին:

Հեղինակ` Գոռ Հովհաննիսյան (Վիսեր)

Comments Off

Կյանքը և մարդկային էվոլուցյան ապացուցել են այն հանգամանքը, որ մարդկային գործոնը միշտ էլ  իր էական ազդեցությունն է ունենում տվյալ պահին երևույթի օբյեկտ հանդիսացող անհատի վրա: Այն ինչպես կարող է արտահայտվել անհատի կողմից իր վրա,  այնպես էլ շրջապատող անձանց ազդեցությունը անհատի վրա: Առաջին դեպքում շատ կարևոր է ուշադրություն դարձնել անհատի գիտակցական-կամային հատկությունների վրա` հասկանալու դա իր գիտակցված քայլն էր ,օրինակ, ուղվելու և վարելու օրինակելի կյանք, թե շրջապատի ազդեցության անխուսափելի հետևանքի վրա հասնելն է: Բնականաբար երբ քայլը ուղեկցվում է գիտակցական և կամային հատկանիշներով մեծամասամբ դրական վերջաբան է ունենում և դա բացատրելի է: Գիտակցելով իրականությունը` խնդիրներով և դժվարություններով հանդերձ, շարժվելով կամքի ազատ և ողջունելի դրսևորմամբ, բնականաբար հետևանք են սեփական վիճակի, կյանքի պայմանների բարելավման ցանկությանն ու ձգտմանը:

Իսկ, ահա, Շրջապատող անձանց ազդեցության հարցում ամեն բան չէ, որ միանշանակ է: Անհերքելի է այն փաստը, որ մարդու անձի ձևավորման, զարգազցման, կրթության և դաստիրակության գործում, ի սկզբանե, մեծ ազդեցություն ունեն միջավայրը, ընտանիքը և դպրոցը: Նրանցից ամեն մեկը կարող է ներազդել յուրովի` բերելով սպասելի կամ անսպասելի հետևանքներ: Բնական է, որ ընտանիքը, որպես այդպիսին կարող է դիտվել առաջին երաշխիքը անձի հնարավոր դրական դաստիրակության համար: Սակայն պետք է ասել, որ անհետևանք չէ այդ հարցում ընտանիքների բաց թողումները` յուրաքանցյուր բաց թողում կարող է բերել ոչ ցանկալի հետևանքի: Ոչ օրինակելի ընտանիքները, օրինակ բարոյահոգեբանական ցածր մակարդակ ունեցող, իրենց ոչ ցանկալի քայլերով կարող են բերել անձի սխալ ձևավորմանն ու զարգացմանը, որի հետևանքը, հենց մեր` հայկական, իրականության մեջ կարող է բերոլ անձի ձևավորված ոչ օինաչափ վարքի` երեխաների ապագան կարող է լինել գողությունը, ավազակությունը, անբարոյականություը և այլն: Այստեղ պետք է նշել նաև հենց միջավայրի, այսպես ասած, շրջապատի դերն ու նշանակությունը և հնարավոր ազդեցությունը: Մեր ներկայիս հասարակության` հատկապես անչափահաս տարիքում գտնվող անհատների, բարոյահոգեբանական վիճակն ու վարքը այնքան էլ հուսադրող չեն: Օրինակ, անցյալ տարի եղել է հարյուրավոր անչափահաս աղջիկների կողմից աբորտի դեպքեր, ինչը պարզապես ահասարսուռ է: Եվ, թող բոլորը իրենց հարց տան, թե որն է այս ամենի պատճառը: Կարծում եմ պատասխանը ընդհանրացված պետք է լինի. մենք` բոլորս` շրջապատը, ընտանիքը, դպրոցը, որի հաճախ հետևողական չի լինում իր  ուսումնադաստիրակչական գործունեության հարցում: Այս թեման կարող է շատ երկար շարունակվել: Պետք է հասկանալ մի բան. այո՛, ես այս թեմայում շեշտը դրեցի չափահաս տարիքի չհասած անհատների վրա` փորձելով տեսնել մարդկային գործոնի ազդեցության հետևանքը: Կարծիքները կարող են լինել բազմաթիվ և ոչ միանշանակ, սակայն ես ուրախ կլինեմ լսել ու տեսնել, որ այդ ամենի հետևանք է դառնում դրական տեղաշարժը այս հարցում:

Եկեք սիրենք միմյանց, հարգենք ու կարեկցենք, օգնենք և օգտակար լինենք… հասկանանք, որ մարդկային գործոնը կարող է վճռական լինել ցանկացածիս համար…

                                                                                           Վիսեր Գոռ

Comments Off

Ցավալի մի վիճակ, որի մասին հիշելիս կամ խոսելիս պարզապես տխրում ես: Չես ուզում հավատալ, որ մարդկային հասարակությունը դեռ դուրս չի եկել այդ ճահճից, այլ հակառակը` ավելի է ընկղմվում:  Փողոցում քայլելիս այն տեսարանը, որ հաճախ կարելի է հանդիպել, անտուն մարդկանց առատության անմխիթար վիճակն է: Որոնք են այս իրավիճակի պատճառները դժվար կլինի ասել, քանի որ դրանք շատ են ու անսահման: Բայց վստահ կասեմ, որ առաջին պատճառը մեզանից ցանկացածն է: Այո՛, մի՛ զարմացեք, ընդդիմանալու ու ինձ հակառակն ապացուցելու կարիք չկա: Այդ մենք ենք, որ մեր հարազատներին տանում ենք ու թողնում  փորձանքի մեջ, այդ մենք ենք, որ դրանից հետո  մեղադրում ենք հենց իրենց` մոռանալով մեր մասին, հետո անտեսում իրենց: Այդ մենք ենք, որ այդ ամենից հետո ճանապարհին հանդիպելիս, երբ նրանց միայն օգնություն ու կարեկցանք է պետք, ավելի ենք սաստկացնում վիճակը` վատաբանում, հայհոյում, անդունդի ուղին ենք լուսավորում: Մի օր էլ, երբ գնում ենք ինչ որ մի տեղ ընթրելու, գլխի վայր պառկած մեկին ենք տեսնում, ով սովից ու ցրտից կուչ է եկել պատի տակ: Երբ գլուխը բարձրացնում է, տեսնում ենք, որ դա մեր հարազատն է: Արագորեն շարժվում ենք ինչ որ ուղղությամբ, որ շրջապատի ծանոթ մարդիկ չնկատեն դա` ախր ամոթ է տեսնեն, որ մենք նման հարազատ ունենք: Այսպիսով մենք, այս ճանապարհը հասցնելով խաչմերուկի, ավարտում ենք մեր <<առաքելությունը>>. այդտեղից սկսում է տանջանքն ու տառապանքը, <<վեհապանծ>>  դժոխքը,  ի վերջո մահը…

Ուզում եմ հավատալ, որ ցանկացածս հաշիվ կտա իրեն, քայլ կկատարի այս ցավալի վիճակի վերացման, կամ գոնե մեղմացման համար: Եկե՛ք սիրենք ու հիշենք հարազատին` այն մարդուն, ով մեր կողքին է կանգնած, ով մեր օգնության կարիքն ունի, ով մեր երջանիկ ապագայի առաջին երաշխիքն է: Հավատացեք, որ դա կարող ենք անել, եթե ոչ, ապա մի օր էլ մեզ հերթ կհասնի…

Comments Off

Այսօր  Մայիսի 9-ն է` հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտի 68-րդ հոբելյանը: Հիրավի այս հաղթանակը հերոսական էր, ինչպես Սովետական Միության, այնպես էլ, առավել ևս, հայ ժողովրդի համար: Այստեղ կրկին անգամ երևաց հայ մարտիկի ու հայրենասերի նվիրական և անկոտրում պայքարը հանուն հայրենիքի, սեփական հողի, ի վերջո սեփական ընտանիքի: Կարծում եմ կասկածից վեր  է, որ չկա մի հայկական ընտանիք, որը  չունի հայրենական պատերազմում կռված հայրենասերի` քաջարի նախնի:941թ. հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան, խախտելով 1939թ. կնքված միմյանց վրա չհարձակվելու մասին պայմանագիրը, պատերազմ սկսեց ԽՍՀՄ-ի դեմ։ Սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը։ 941 թվականի հունիսից մինչև 1945 թվականի մայիս Սովետական բանակ են զորակոչվել մոտ 500 000 հայեր, որոնք կազմում էին ազգաբնակչության հիմնական մասը: Սովետական բանակի փառավոր էջերում գրվել են 60 հայ գեներալներ և 5 մարշալներ, 106 Սովետական Միության հերոս, 175 000 հայ մարտիկներ զոհվել են մարտի դաշտերում խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։ Կռվողների թվաքանակով Սովետական Միության կազմի մեջ մտած երկրներից Հայաստանը չորրորդն էր` Ռուսաստանից, Ուկռաինայից և Բելառուսից հետո: Հայ մարտիկների շարքերում կային շարքայիններ և տարբեր աստիճանների, մինչև զորամիավորումների, բանակների և դիվիզիաների հրամանատարներ: Հայ ժողովրդի զավակները ձևավորել էին 6 զորամիավորում` 76-րդ լեռնա-հրաձգային, 89-րդ , 309-րդ, 408-րդ,  409-րդ և 261-րդ: Հիրավի փառահեղ մարտական ուղի ունեցավ 89-րդ Թամանյան դիվիզան:   Այն մեկնեց պատերազմ 1942 թվականի սեպտեմբերին և անցավ Կովկասյան նախալեռներից մինչև Բեռլին մարտական ուղին: Այն ավարտվեց հայ մարտիկների հաղթական քոչարիով:

Մայիս ամիսը, որը հատկապես մեր ազգի համար միանշանակ հաղթական է, հատկապես դա այն հիմքով նաև, որ 1992թ-ի  մայիսի 8-ին ազատագրվեց Շուշի քաղաքը, ինչը դարձավ հիմնաքար Արցախյան պայքարի հաղթանակի: Այնպես որ, մի ամիսը, որը մեզ համար միայն բնորոշվում է հաղթանակներով, դեռ բազում հաղթանակներ է տեսնելու, հայ բազուկը կասի իր խոսքը, երբ դրա կարիքը անհրաժեշտ լինի: Իմ հայ ժողովուրդ թող մայիսյան հաղթանակները  անպակաս լինեն բոլորից ու հավատացեք, որ հաղթական կլինի մեր ամեն մի արդար պայքար… Շնորհավորում եմ բոլորիս հաղթանակի օրվա առթիվ…

                                                                      Գոռ Վիսեր

Comments Off

<<Ամուսնանալ չեմ ուզում: Հիշում եմ ` փոքր էի, հայրս, ով խուլ ու համր էր, իհարկե այդպես եմ ասում, որովհետև ոչ ուզում էր լսել, ոչ խոսել, վիճում էր մայրիկիս հետ, ով առավոտից երեկո աշխատում էր ինձ պահելու համար, հաճախ նրան ծեծում էր ու վատ արտահայտություններ ասում նրա հասցեին: Բացի այդ հայրս կապված էր իրենից վեց տարի մեծ կնոջ հետ, ով նաև արդեն բավականին մեծ աղջիկ ուներ: Չեր աշխատում, բայց եթե ինչ որ բան էլ մի տեղից աշխատում էր, ինձ չնչին գռոշներ էր տալիս, այն դեպքում, որ մայրս տալիս էր 3000-5000 ռուբլի, այն էլ իր թոշակից, մայրս հաշմանդամ էր, որը, կարելի է ասել, քիչ էր գերազանցում ինձ տված գումարին: Հայրս դա համարում էր օրինաչափ ու լավ, դա այն դեպքում, որ ես նաև սովորում էի ու պետք էր վճարել դրա համար:

Այդ կինը, ում հետ կապված էր հայրս ժամանակի ընթացքում կուրացավ, հայրս լքեց նրան: Դե դուք ինքներդ մեկնաբանեք այս պահը: Կույր կինը ոչ մեկին պետք չէ, դե դա իր պատկերացմամբ, դրանից հետո ծնողներիս վեճերը ավելի սաստկացան` գրեթե ամեն օր մայրս ծեծվում էր հայրիկիս կողմից: Ես փոքր էի, ամեն անգամ այդ պահերին փախչում էի տանից մեր հարևան տատիկի տուն, ով ինձ շատ էր սիրում: Չնայած հանգստացնում էր` հասկացնելով, որ այս ամենը անցողիկ է. ես հասկանում էի, որ դա այդպես չէ: Ի վերջո ծնողներս բաժանվեցին: Ես հիմա մայրիկիս հետ եմ ապրում` ամեն անգամ, հիշելով դա, վճռում եմ չամուսնանալ: Հայրիկիս կերպարը ինձ համար պարզապես զզվելի է: Չեմ ուզում ես էլ անցնել այդ ամենի միջով…>>

Այս պատմությունը ցավալի է,  այն եղել է Ռուսաստանում, որտեղ կյանքի ու ապրելակերպի նկատմամբ մոտեցումը այլ է, բայց բոլոր դեպքերում բացակայում է մարդկային արժանապատվության հիմքը: Չամուսնանալը հարցի լուծում չէ, պարզապես պետք է, այս ամենը գիտակցելով, ճիշտ որոշում ընդունել` նպաստելով անձնական կյանքի ճիշտ ընթացքին ու ամուսնությանը: Նման բաներ լինում են նաև մեր իրականության մեջ և հնարավոր է, որ շատերը նույնպես մտածեն այնպես, ինչպես մեր հերոսը, բայց դա սխալ է: Պետք է նման պատմություններից ոչ թե փախչել` մտածելով չամուսնանալու մասին, այլ, գիտակցոլով ու հասկանալով, ճիշտ հետևություններ անել ու ողջամիտ կերպով ճիշտ եզրահանգման հասնել:

                                                    Վիսեր

Comments Off

Այսօր ապրիլի 24-ն է` Մեծ եղեռնի 98-րդ տարելիցը: Մի մեծ ոճրագործություն, որը ուղված էր մի ամբողջ ազգի ոչնչացմանը: Դա երիտթուրք դահիճների ցեղասպան ծրագիրն էր, որը մշակվեց նախապես և հետո իրագործվեց: Ամեն տարի այս օրը հայ ժողովուրդը այցելում է Ծիծեռնակաբերդ և ծաղիկ դնում անմեղ զոհերի հիշատակի համար: Ցեղասպանությունը կարելի է շարունակությունը համարել դեռևս 19-րդ դարավերջի աբդուլհամիդյան ջարդերին, որը նույնպիսի ուղվածություն ուներ, ինչպիսին 1915թ-ի ցեղասպանությունը` հայ ազգի ոչնչացում: Այն ժամանակ զոհ գնացին 300000-ից ավել հայեր, շատերը արտագաղթեցին կամ բռնագաղթի ենթարկվեցին, շատերն էլ կրոնափոխ եղան: Պատմական այդպիսի իրողությանը հաջորդեց հայ-թաթարական ընդհարումները, հետո հայ ժողովրդին բաժին հասավ 1915-1918թթ զարհուրելի տարիները` հայոց ցեղասպանությունը: Պատմության հեգնանքը ևս մեկ անգամ իրեն ենթակա դարձրեց հայ ժողովրդին: Մի փոքր պատմական անդրադարձ: 1914թ-ին սկսվեց առաջին աշխարհամարտը: Այն հնարավորություն է ընձեռում Երիտթուրքերին հաշվեհարդար տեսնել կայսրության հպատակ հայերի նկատմամբ` իրականացնելով դեռևս 1911 թ.Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշումը։ Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող մահմեդականները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն։ Ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), էնվեր փաշան (ռազմական գործերի նախարար), Ջեմալ փաշան(Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։ Մտադրվելով ոչնչացնել հայերին՝ նրանք ցանկանում էին վերացնել Հայկական հարցը։ Հայերը և Հայաստանը արգելք էին հանդիսանում Երիտթուրքական ծրագրի ճանապարհին։ Նրանց երազած «Մեծ Թուրան»-ը պետք է ձգվեր Բոսֆորից մինչև Ալթայ։ Առաջին աշխարհամարտի տարիներին Երիտթուրքերը ջարդեր էին կազմակերպում նաև կայսրության ներքո գտնվող ասորիների,հույների և արաբների նկատմամբ։ 1915 և հաջորդ տարիների իրադարձությունները միանշանակ որակվում են որպեսցեղասպանություն։ Այն ցեղասպանություն էր, քանի որ պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգի՝ հայ ժողովրդի բնաջնջում, ֆիզիկական ոչնչացում։ Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, աննախադեպ իրադարձություն, որը տեղի ունեցավ հայերի հետ։ Այս անհերքելի փաստը համառորեն չի ընդունում Թուրքիայի կառավարությունը։ Վերջինին հետևելով՝ անտեսման քաղաքականություն է վարում նաև աշխարհի պետությունների մեծամասնությունը։

Հայերին ոչնչացնելու գործողությունը կատարվեց մի քանի փուլով: Սկզբից հայ զինվորականներին զինաթափեցին և տարան թիկունքի ծանր գործերին մասնակից դարձնելու, այնուհետև 50-100 հոգանոց խմբերով հեռվացնելով հարմար վայրեր սպանեցին: Այդպիսով զրկելով հայ ժաղովրդին կռվող ուժից սկսեցին քայլեր ձեռնարկել ակնառու  հայ գործիչների ոչնչացմանը: Դա իր գագաթնակետին հասավ 1915թ-ի ապրիլի 24-ին, երբ Կոստանդնուպոլսից և Թուրքիայի այլ շրջաններից հավաքվեցին 600-ից ավելի մտավորականներ, քաղաքական գործիչներ, բժիշկներ և այլ հայտնի հայ անհատների, որոնց թվում էին կոմպոզիտոր Կոմիտասը, ով հետագայում մջազգային հանրության պահանջով ազատվեց, գրողներ Գրիգոր Զոհրապը (նաև խորհրդարանի պատգամավոր էր), Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Զարդարյանը, բժիշկ Նազարեթ Տաղավարյանը և շատ ուրիշներ: Մեծ մասն սպանվել է: 1915 թ-ի հունիսին Կոստանդնուպոլսի հրապարակներից մեկում կախաղան են բարձրացվել հնչակյան գործիչ Փարամազը (Մատթեոս Սարգիսյան) և նրա 19 կուսակից ընկերները: Զեյթունում խոշտանգվելով սպանվել է ազատագրական շարժման գործիչ Նազարեթ Չաուշը (Նորաշխարհյան), Վանում՝ Իշխանը (Նիկողայոս Պողոսյան), օսմանյան խորհրդարանի պատգամավոր Արշակ Վռամյանը (Օնիկ Դերձակյան) և շատ ուրիշներ: Այսպիսի դաժանություններից հետո հայ ժաղովրդին զրկելով նաև ղեկավար ուժից անցան անզեն ու անպաշտպան հայ կանանց և աջիկների, երեխաների և ծերունիների բռնի տարհանմանն ու ոչնչացմանը: Դա ուղեկցվում էր խոշտանգումների, բռնաբարություններով, հայ կանանց ու աղջիկների վաճառքով և այլն: Շատերը մահանում էին ճանապարհին սովից, տանջանքներից, տարբեր հիվանդություններից, իսկ ողջ մնացածները տարբեր վայրեր հասցնելով սպանում էին:  Հայերին մեծամասնությունը բռնագաղթվեցին Դեր Զոր, ուր մեծ մասամբ բնաջնջվել են։ պետք է ասել, որ չնայած այս արհավիրքին շատ վայրերում հայ ժողովուրդը կարողացել է դիմադրություն կազմակերպել:   Հերոսամարտեր են տեղի ունեցել Վանի վիլայեթում (Շատախ, Հայոց ձոր, Գյավաշ, Թիմար և այլ վայրերում), Վան քաղաքում, Մուշում, Սասունում, Շապին-Գարահիսարում, Մուսա լեռան վրա, Ուրֆայում, ինչպես նաև Բյուրիքում (Շապին-Գարահիսարի գավառ), Սինջարում (Դիարբեքիրի վիլայեթ), Ֆունջակում, Ֆռնուզում, Կիշելֆիլում, Բերեկոյում (Ադանայի վիլայեթ), Գուվաթ-Շափայում (Տրապիզոնի վիլայեթ) և այլ վայրերում: Այդպիսով երիտթուրքերի դաժան ու անմարդկային ծրագրից հետո զոհ գնաց ավելի քան 1500000 մարդ, շատերը արտագաղթեցին տարբեր երկներ, շատերն էլ փրկվելու համար կրոնափոխ եղան: Այդպիսով պատմության ընթացքում տեղի ունեցավ առաջին կազմակերպված մեկ ազգի ոչնչացմանն ուղված ծրագիրը, որը իրավացիրորեն համարվում է ցեղասպանություն: Դրանից հետո եղան մի շարք դատավարություններ, որոնք մահապատժի ենթարկեցին երիտթուրք ղեկավարների, որը չիրականացվեց: Այն իրականացնելու համար երևան եկավ Նեմեսիս գործողությունը: Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում, որոշվել է ի կատար ածել երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխների նկատմամբ դատավճիռը: Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները: «Նեմեսիս » գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են պատասխանատու մարմին (ղեկավար` ԱՄՆ-ումՀայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարո) և հատուկ Ֆոնդ (ղեկավար`Շահան Սաթճակլյան): Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործելու էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը: Հանցագործներին հայտնաբերելու գործը ղեկավարելու էր Հրաչ Փափազյանը, որը որպես թուրք ուսանող կարողացել էր թափանցել երիտթուրք վտարանդիական բարձր շրջաններ: «Նեմեսիս» գործողությունը նախապատրաստվել է մանրամասնորեն: Գործուղության կազմակերպչական կենտրոններն էին Կոստանդնուպոլսի «Ճակատամարտ» և Բոստոնի«Դրոշակ» թերթերի խմբագրատները: Վրիժառուների խմբերը յուրաքանչյուրում 3-5 մարդ, հետապնդելու էին կոնկրետ հանցագործին և հարմար պահին դատավճիռն ի կատար էին ածելու: Գործողության կազմակերպիչները նշում էին, որ կատարում են 1919 թվականիԿոստանդնուպոլսի դատարանի որոշումը՝[1] ըստ որի հեռակա մահվան էին դատապարտվելՀայոց Ցեղասպանության կազմակերպիչներ՝ Թալեաթը, Էնվերը, Նազիմը, Ջեմալը, Բեհաէդդին Շաքիրը և ուրիշները Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու,հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու մեջ և հեռակա դատապարտվել մահվան: 

1920 թվականին «Նեմեսիս» գործողության շրջանակներում, դատապարտվել և գնդակահարվել են մի շարք հայ դավաճաններ: Չնայած անհերքելի փաստերի Մեծ Եղեռնը դեռ իր արդարացի պատասխանին չի արժանացել: այն ընդունել են 20-ից ավելի պետություններ, մի շարք կազմակերպություններ և այլն: Առաջինը այն ընդունել է Ուրուգվայը խորհրդարանի բանաձևով:
Հուսանք, որ շատ շուտով Հայոց ցեղասպանություն միջազգային հասարակության կողմից իր առժանի պատասխանը կստանա: Մարդ արարածը կհասկանա կատարվածը ու կդաթարի իր տեսակի ոչնչացումը խթանելուն: Հայոց ցեղասպանությունը երբեք չի մոռացվի, կշարունակվի պայքարը այնքան մինչև իր արժանի պատասխանը ստանա: